Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Ոչ մասնագետների համար…

Սևանի գույնի մասին

Սևանա լճի տարբեր երանգներով գունավորումների պատճառահետևանքային կապի մասին ենթադրություններից առաջ նախ մի փոքր անդրադարձ կատարեմ, թե ինչու և ինչ պատճառով ենք մենք տեսնում լճի տարբեր «գույները», ու, ի վերջո, ինչի հետևանքով են տեղի ունենում գունային փոփոխությունները:
Երբ, ասենք, Սևանա լիճը դիտարկվում է, օրինակի համար, դրոնի օգնությամբ /շնորհակալություն Arman Suleymanyan/, ամենայն հավանականությամբ գալիս ես այն եզրակացության, որ ջուրը, իրոք, «կապույտ» կամ «փիրուզագույն» է /նկար 1/:

Կապույտ Սևան

Արևի ճառագայթների որոշակի երկարության ալիքները կլանվում են, իսկ որոշները անդրադառնում են ջրի մոլեկուլներից: Կլանվում են կանաչ, կարմիր, դեղին և մյուս «գույները», իսկ կարճ-ալիքային կապույտ և մանուշակագույնն անդրադարձվում են, արդյունքում լիճը տեսնում ենք կապույտ գույնով:
Երբ լիճը կանաչավուն երանգով է, ապա դա խոսում է պլանկտոնների, մասնավորապես /Սևանի դեպքում/ ցիանոբակտերիանների առկայության մասին: Վերջիններս իրենց քլորոֆիլներով կլանում են արևի ճառագայթների կարմի և կապույտ «գույները», արտացոլելով կանաչ «գույնը»: Ինչպես կարճ տարբերակով ասում են ՆԱՍԱ-ում. որքան շատ պլանկտոն/ջրիմուռ ջրում, այնքան կանաչ, որքան քիչ՝ այնքան կապույտ:

Փիրուզագույն կամ կաթնագույն երանգներով Սևան

Սևանա լճի գույնը, որը վերջին օրերին դիտվում է, բազմաթիվ հարցադրումների առարկա է դարձել, թե մասնավորապես ինչով է դա պայմանավորված:

Լճերի նման գունավորման պատճառ կարող են լինել ինչպես բնական (հրաբխային, հիդրոթերմալ, սառցադաշտային և այլն), այնպես էլ մարդածին (անթրոպոգեն - հիմնականում ջրիմուռների որոշ տեսակների ծաղկամ արդյունքում, չի բացառվում նաև սուլֆադների, քլորիդների ու որոշ այլ միացությունների համապատասխան կոնցետրացիաների դեպքում):

Սևանա լճի բնապահպանական խնդիրների պատճառով կարելի է պնդել, որ փիրուզագույն կամ կաթնագույն երանգները պայմանավորված են մարդածին գործոնով:

Համաձայն միջազգային մի շարք աղբյուրների՝ ջրիմուռների միատոմ (օրինակի համար նշվում է կոկոլիտոֆոր տեսակը) և երկատոմ որոշ տեսակները կան, որոնք ծածկված են լինում կալցիումի կարբոնատի փոքրիկ թիթեղիկներով կամ սիլիցիումի միացություններով: Ջրիմուռների ծաղման արդյունքում այդ թիթեղիկները առանձնանալով որոշակի ժամանակահատվածում ջրում ստեղծում են շերտ, որում լույսի ճառագայթների ցրման արդյունքում տեսնում ենք կաթնագույն կամ փիրուզագույն երանգները /ականջը կանչի/:

Սևանա լճում ընթացող բացասական գործընթացների մասով.

Սևանում ջրիմուռային գերառատ ծաղկումից հետո լճի ստորին շերտերում պետք է որ սկսված լինի հիպօքսիայի կամ թթվածնաքաղցի գործընթացը, որի արդյունքում մեծ վնաս է կրելու լճի կենսաբազմազանությունը: Ջրի խոր շերտերում և հատակամերձ հատվածում բնակվող օրգանիզմները, որոնք չեն կարողանալու հեռանալ թթվածնով ավելի հարուստ շերտեր, ամենայն հավանականությամբ ոչնչանալու են: 
Սխեմատիկ պատկերով ներկայացվել է ջրիմուռներով ծաղկման պատճառահետևանքային կապը/նկար 2/:

Հակաօրինական գործընթացների մասով
https://www.facebook.com/seasidestartupsummit/videos/2340374432908269/, այս միջոցառումից ինչ կա, կարծեք սկսում են:
Կարող ենք մոռանալ իրավակիրարկման մասին, Ազգային Ժողովին խնդրում եմ մի քնեք. Սևանի մասին օրենքի, ԲՀՊՏ-ների և մի շարքի իրավական ակտերի գործնեություն դադարեցրեք... 
Օրենքը կամ գործում է և կիրարկվում, կամ դադարեցրեք այս ամենը, Լենա Նազարյան, ինչ կասես...»։