Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մասնագիտական օղակների աշխատավարձերի բարձրացման նախագիծը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մենք բազմիցս խոսել ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, հատկապես՝ մասնագիտական օղակների աշխատավարձերի համաչափ բարձրացման անհրաժեշտության մասին:

Մենք դեմ էինք աշխատավարձերի բևեռացված բարձրացմանը, երբ քաղաքապետի աշխատավարձը պետք է կրկնապատկվեր, իսկ մասնագիտական օղակներինը բարձրացվեր մեկ քառորդով:

Նախագծի հետկանչից հետո քաղաքապետը այդպես էլ չներկայացրեց նոր նախագիծ՝ անբավարար թողնելով աշխատակազմում առաջացած սպասումները:

Ներկայացված հավելվածով մենք առաջարկում ենք աշխատավարձերի շուրջ 30%ով համաչափ բարձրացում, որը տեղի չի ունեցել անցած 8 տարիների ընթացքում: Քաղաքապետին առաջարկում ենք քննարկել դրույքաչափերը և ավագանու արտահերթ նիստով հաստատել այն»: