22:27
«Այդ ի՞նչ դարակազմիկ բան եղավ, որ Սևանն այդպես սկսեց «ինքնամաքրվել»». Ն. Բադալյան

Քաղաքագետ Նաիրի Բադալյանի գրառումը. «Ժողովուրդ, էն որ գրում եք, թե «Սևանն արդեն ինքնամաքրվում է» («ինքնամաքրվել է»), ուզում եմ հասկանալ՝ էլ շրջապատի դաչաների, ռեստորան-բորդել-սաունա օբյեկտների ու բնակավայրերի կանալիզացիան մեջը չեք կապո՞ւմ, էն Սևանի շրջակայքի կանալիզացիան լճից հեռացնելու նպատակով դեռ ԽՍՀՄ-ի ժամանակ շինարարություն սկսված կոլեկտորի գետնից հանված ու որպես մետաղաջարդոն վաճառված խողովակները այս մի քանի օրը նորից վերադարձվեցին իրենց տեղերն ու կոլեկտորը գործարկվե՞ց։

Ո՞չ։

Իսկ գուցե Սոթքի ոսկի հանքի թունավոր թափոնները ռուսները դադարեցվեցին Սևան լցնե՞լ։

Դա էլ չի դադարեցվե՞լ։

Լավ, գուցե արդյունաբերական ձկնագողության դեմն է այս մի քանի օրում առնվե՞լ։

Դա էլ չի արվե՞լ։

Իսկ գուցե շրջապատի գյուղատնտեսական հողերում առատորեն սփռվող թունաքիմիկատներն են ներհոսող ջրերի հետ դադարել գալ ու Սևան լցվե՞լ։

Դա էլ իրականության հետ կապ չունի՞։

Բա լավ, այդ ի՞նչ դարակազմիկ բան եղավ, որ Սևանն այդպես սկսեց «ինքնամաքրվե՞լ»։

Ի՞նչ, կառավարությունն է այդպես հրամայե՞լ։

Հա, դե որ կառավարությունն է հրամայել, Սևանն էդ ի՞նչ դարձավ, որ մեր հարազատ կառավարության հրամանները չկատարի ու «չինքնամաքրվի»…


Առաջարկում ենք նաև
Լրահոս