Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը այսօր՝ հուլիսի 22-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական լուսանկարը փակցնում է մայրաքաղաքի տարբեր թաղամասերում կուտակված աղբերի աղբամանի վրա։

Նա իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով ներկայացրել է կուտակված աղբը, և դիմել քաղաքապետին. «Կոմունալ վարչության պետը 840 հազար դրամ պարգևավճար է ստացել։ Այդ գումարը ե՞րբ եք պատրաստվում հետ վերադարձնել մեր համայնքային բյուջեին։ Մենք կգնենք աղբամաններ, և կտեղադրենք հենց այս հատվածներում»։