ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է,
«ԱՆՏԱՐԲԵՐ ՄԻ ԵՂԵՔ
Վթարային իրավիճակ ստեղծելով կտրուկ արգելակեցի, մայթին թաղի խուժանը երկու հնդիկ տղայի էր բռնել ու թափ տալիս։ Հարբած էր։ Մի քանի նախադասությամբ ինչպես ինքն ասաց «20 տարվա աբրաձը»ասֆալտին տվի։ Պատասխանը հուսադրող չէր..«հա լավ դու մեր դեբուդադը չե՞ս, հնդիկների՞ն ես պաշտպանում»:
Թե ինչ եղավ հետո, կներեք բերեք չասեմ։
Հնդիկ տղաներին համարս տվեցի, ներողություն խնդրեցի, հայերենա-անգլերենախառը փորձեցի բացատրել, որ սա էնքան էլ մեր տեսակը չի։ Չգիտեմ, երեւի հավատացին, նոր են եկել։
Այս պատմության մեջ, սակայն ինձ ավելի շատ բարկացրեց կանգառում ուշացող ավտոբուսին սպասող մարդկանց զրոյական արձագանքը... «դե հոմ մեզ չեն քաշքշում, ինչի պետք ա խառնվենք» դեմքերով»։