Իրական Նոր Հայաստանում մարդու, քաղաքացու, ազգակցի հանդեպ անգամ առանց անձը նշելու և վերացական «վնգստալ» արտահայտությունը կիրառող պաշտոնյան տասը անգամ պիտի հայցի հանրության ներողամտությունը՝ հինգ անգամը մինչև հրաժարականը, հինգը՝ հրաժարականից հետո:
Քանի դեռ կարելի է օգտագործել նման բառակազմ ու շարունակել պաշտոնավարել՝ խոսքերը նոր Հայաստանի մասին փուչ են, իրականությունը՝ շարունակաբար սերմանվող ատելությունն է, ցինիզմն ու գավառամտությունը…
Եթե վարչապետը կիրառում է «վնգստալ» արտահայտությունը և շարունակում է պաշտոնավարել, շարքային ոստիկանն էլ Իջևանում կամ որևէ այլ վայրում, առանց երկար մտածելու մահակ է կիրառում և կիրառելու:
Եվ այս կապն այսօր առավել քան իրական է, և ցավոք, արդեն նաև առարկայական…