ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Իջեւանում տեղի ունեցած բախմանը, որի հետեւանքով տուժել են նաեւ ոստիկաններ.
«15 ամիս է, երկիրս շողուլից ընկել է։
Ժողովուրդն ընդդեմ ոստիկանության. սա արդեն ողբեգություն է՝ անկախ առիթից։
Սթափության եւ հանդարտության կոչ եմ անում։
Մեկդ կառավարական դաչայի ծառերի տակ Հրայր Թամրազյանի հետ զիլինա խաղացող ու սառը ձմերուկ վայելող Նիկոլ Փաշինյանին ասեք, որ նա է պատասխանատու երկրում օրեցօր խորացող խնդիրների համար»։