Կյանքում գլխավորը գաղափարները ու սկզբունքներն են ու այս պոստում ուզում եմ խոսել ազգակից եղբայրներիս կայնքում գլխավոր դեր խաղացող ընկերուհի և քած գաղափարների մասին: Բոլորը ուզում են լինել սիրված ու ունենալ երկրորդ կես, թե նրբաճաշակ պիժոնները, թե կատաղի քյարթուները: Միայն թե չափանիշները, որոնցով տղաները շարժվում են երկրորդ կես ընտրելիս ու հետագայում նրա հետ հարաբերվելիս տարբեր են: Առանձնահատուկ հետաքրքություն է առաջացնում քյարթու մտածելակերպ ունեցող մարդկանց մոտեցումը սրտային հարցերին: Ինչպես բնորոշ է քյարթու մտածելակերպին' սրտային հարցի լուծման համար այն ևս առաջարկում է պարզ և պրիմիտիվ մոտեցում: Այսպես քյարթու տղան աղջկա հետ հարաբերություններ կառուցելիս կարող է ընտրություն կատարել երկու մոդելների միջև' ընկերուհու և քածի: Այս երկու մոդելները հստակ սահմանազատված են հետևյալ կանոներով'

1. Բարոյական կանոն !
Ընկերուհի կարող է լինել միայն քյարթուի բարոյական ընկալումներին համապատասխանող լավ աղջիկը, մինչդեռ քած միայն վատ աղջիկը, ընդ որում լավ աղջկան քածերի շարքին դասել փորձելը խստորեն պատժվում է այլ քյարթուների կողմից:
Ցուցում ' <<Քյարթու>> բարոյական ընկալումներով լավ կամ վատ աղջիկ լինելը նույնպես շատ պարզ ու պրիմիտիվ է որոշվում: Այսպես' լավ աղջիկը ատում է մարմնական վայելքները, բացարձակ անտարբեր է դրանց նկատմամբ, երբեք սեքսուալ շռայլություններ թույլ չի տա անգամ իր կողմից խորապես սիրված տղային: Եվ միայն ամուսնությունից հետո լավ աղջիկը խորին զզվանքով կհամաձայնվի համեստ սեքսով զբաղվել սեփական ամուսնու հետ' առավելագույնը ամսական մեկ անգամ:
2.Մեկ ըներուհու կանոն!
Որոշակի ժամանակահատվածում կարելի է ունենալ միայն մեկ ընկերուհի, իսկ քածերի թվի վրա սահմանափակում չկա, ընդ որում ընկերուհու հետ միաժամանակ կարելի է ունենալ քած կամ քածեր.
3. Պարտականությունների բաժանման կանոն !
Աղջիկների ստորաբաժանումը ընկերուհիների և քածերի ամենևին էլ պատահական չի, քանի որ նրանք տարբեր պարտականություններ են ստանձնում. ընկերուհու պարտականությունն է բավարարել տղայի հոգևոր պահանջմուննեքրը, տալ նրան պլատոնական վեհ սեր, իսկ ահա քածի ոչ պակաս <<վեհ>> պարտականությունն է բավարարել տղայի մարմանական պահանջմունքները, սեքսուալ բոլոր ֆանտազիաները և կապրիզները:
4. Տարբերկաված վերաբերմունքի կանոն !
Ընկերուհու և քածի նկատմամբ ցուցաբերվում է տարբերակված վերաբերմունք. ընկերուհու նկատմամբ պետք է ուշադիր լինել , հոգատար, միաժամանկ խիստ և խանդոտ , իսկ այ քածի նկատմամբ կարելի է թույլ տալ անտարբեր, կոպիտ, անհարգալից մոտեցում... ՈՒ.Տ.Շ
Մի խոսքով փիլիսոփայությունը բավականին պարզ է' անհարժեշտ է ընկերուհի <<բարձր>> սիրո և ապագայում բարոյական կին ունենալու համար, և քած բնության կանչը հանգստացնելու համար:
Չգիտեմ հաամձայն եք նման մոտեցմանը թե չէ, բայց դե ես գնտում եմ, որ սա սխալ ա... Ինչ ա նշանակում աղջկան քած պիտակավորել նրա համար, որ ցանակում ա իրա սիրած տղային կամ ընկերոջը? Բան չունեմ ասելու' փչացած աղջիկներ միշտ էլ կան, բայց էտ չի նշանակում, որ սիրածդ մարդու հետ լինելով աղջիկը փչանում ա, ու հեչ պարտադիր չի սիրած աղջկան թողած քածերի հետևից ընկնելը... ;)