Անի Կարապետյանը իրֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Միասին փորձենք մինչև վերջ պարզել ողջ ճշմարտությունը, հետո' միասին էլ որոշենք…

Մեզնից յուրաքանչյուրը ի սկզբանե, կամ ընթացքում իր դիրքորոշումն է ունեցել, կամ ձևավորել այս գործընթացի նկատմամբ: Արդյունքում' ոմանք չեն հավատացել, ի սկզբանե չեն սատարել, որովհետև իմացել են իրականությունը, և չեն ենթարկվել երկար տարիներ տարածվող ստի, կեղծիքի ազդեցությանը, քննադատել և դատապարտել են ակնհայտ ստի ու կեղծիքի վրա կառուցված այս «կրկեսը»:

Ոմանք, ընդ որում' նաև շատ հայրենասեր, ազգապաշտ և ազնիվ մարդիկ, իրողություններից անտեղյակ' ոգևորվել են, հույսով են լցվել, պարզապես հավատացել և նվիրվել են, տոգորվել են սին խոստումներով, նույնիսկ սիրահարված են եղել, և չեն նկատել, կամ անտեսել են ակնհայտ սուտն ու կեղծիքը:

Այժմ, քանի որ արդեն ակնհայտ է, որ այս ամենը կառուցվել էր խաբեության, ձեռնածության, կեղծիքի, բանսարկության և զրպարտության վրա, և դրա հետևանքով հիասթափությունը ահագնացող թափով աճում է, նրանք, ովքեր գիտակ են ու տեղյակ' պարտավոր են օգնել և խորհուրդ տալ մեր հայրենակիցներին
մոտավորապես այսպես.

«Սիրելի հայրենակիցներ' մի վախեցեք հիասթափվելուց, և մի հուսահատվեք:

Հիշե՛նք' հավատալը մեղք չէ:
Մեղք է' այդ հավատը չարաշահելը, խաբելը, ստելը, զրպարտելը:
Հիասթափվելը մեղք չէ, հուսահատությունն է մեղք:
Եթե նույնիսկ հիասթափվել եք, ապա երբեք մի հուսահատվեք:
Իրականում ոչ մի սարսափելի բան դեռ չի եղել: Ոչ նեղվեք, ոչ էլ ողբերգություն դարձրեք:

Մենք բոլորս էլ մեկ ազգի և մեկ երկրի զավակներն ենք, միայն մեկ նպատակ ունենք, և պարտավոր ենք ազնիվ լինել' մեկս մյուսին օգնել, բացատրել, համոզել, չմերժել միմյանց' մերժել միմյանց նկատմամբ չարությունը, վանել' սուտը, կեղծիքը, խաբեությունը, ձեռնածությունը:

Մեր պատմությունն է պարտադրում մեզ սիրել, հարգել, հանդուրժել միմյանց և դեն նետել ներքին չարությունն ու նախանձը:

Օրեցոր պարզվում է ողջ ճշմարտությունը, ջրի երես են դուրս գալիս երկար տարիներ մեր հանրության կարծիքի մեջ կարծրացած սուտն ու կեղծիքը, հերքվում են հորինված առասպելական պատմություններն ու ձեռնածությունները, պարզվում ու բացահայտվում են դրանց հեղինակները: Քիչ մնաց…