Այս գիշեր հակառակորդը Նախիջեւանից կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեծ տրամաչափի չի եղել, ինտենսիվ չի եղել, բայց փամփուշտը կպել է Ելփինի բնակիչներից մեկի տանիքին»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հուլիսի 15–ին հրդեհ է բռնկվել։

Սահմանամերձ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը ԼՈՒՐԵՐ.com–ի հետ զրույցում հայտնել էր, որ հրդեհը բռնկվել է ադրբեջանական կողմում, ամենայն հավանականությամբ կրակային վարժությունների կամ զորավարժությունների ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։