00:17
Ափսոսում եմ բազմաթիվ օդաչուների, բորտուղեկցորդների, ինժեներների, կարգավարների և բազմաթիվ այլ մասնագետների բազմաչարչար աշխատանքը

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության իրավբանական բաժնի նախկին պետ Լևոն Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Քաղցր սուտը դառը ճշմարտությունից հաճելի է։ Դա այսօր ապացուցվեց, ու այն մարդիք նույնիսկ, որոնք մեծ ներդրում ունեն գործի մեջ լռեցին և ուրախացան, որ Հայաստանի ավիացիան վերջին մեկ տարում նոր դարձավ ճանաչելի, իսկ Սինգապուրը, Հրվ.Կորեան, Չինաստանը և այլն նոր սկսեցին առաջարկել հայկական մասնագետների անվճար ուսուցում և այլն, և այլն։ Այլևս, քաղաքացիական ավիացիան սպասարկող, հարգելի հանրային ծառայողներ, հետաքրքրությունը ձեր գործունեության նկատմամբ կորեց։ Ափսոսում եմ բազմաթիվ օդաչուների, բորտուզեկղորդների, ինժեներների, կարգավարների և բազմաթիվ այլ մասնագետների բազմաչարչար աշխատանքը և ներդրումը ոլորտում, քանի որ այն անտեսվեց ու հավասարեցվեց զրոի»։

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս