Facebook սոցիալական ցանցի օգտատերերից Լիանա Պողոսյանը իր էջում գրել է․
«Ժամեր առաջ Մոնտենեգրոյի Հերցեգ Նովի քաղաքում տեղի էր ունենում Միջազգային ժողովրդական երգ ու պարի փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Կովկաս պարային համույթի հրաշք սաները։ Հայաստանի ելույթից անմիջապես առաջ վայրկյանների ընթացքում հանդիսատեսի շարքերում հայտնվեցին բազմաթիվ ադրբեջական ու թուրքական դրոշներով թափթփուկներ, որոնք փորձում էին ձախողել համույթի ելույթը՝ գոռալով, որ Քոչարին հայկական պար չէ: Իրավիճակը վայրկյանների ընթացքում սվելի էր թեժանում ու երեխաների անվտանգությունը սպառնալիքի տակ էր։ Սակայն նման պահվածքը ավելի ոգեւորեց երեխաներին, որոնք հուզված ու միահամուռ ավելի գեղեցիկ ներկայացրեցին մեր երկիրը։ Ոստիկանություն կանչվեց եւ դրանց մի մասը բերման ենթարկվեցին։ Մնացածը փախուստի դիմեցին։ Երեխաները ապահով են։ Ոստիկանությունը ուղեկցեց մասնակիցներին։ Միջադեպը եւ մեկ անգամ ապացուցում է մեր արեւելյան հարեւանների ագրեսիվ պահվածը, ովքեր ամեն ինչ փորձում են քաղաքականացնել՝ հաշվի չառնելով երեխաների եւարվեստի բարձրսգույն արժեքները։ Ապրենք հայերս եւ Կովկաս պարային համույթը։ Երեխաների եւ համույթի ղեկավար Արմեն Հակոբյանի հպարտ ու խիզախ պահվածքը հիացմունք առաջացրեց փառատոնի մյուս մասնակիցների մոտ։ Քոչարին հայկական պար է»։
Նշենք, որ Լիանա Պողոսյանի ամուսինը' Արմեն Հակոբյանը, «Կովկաս» համույթի ղեկավարն է։