Այսօրվա ՀՀ կառավարության նիստին ոստիկանապետը զեկուցեց ճտպ-ների աճի մասին և թեթև քննարկում ծավալվեց հնարավոր պատճառների վերաբերյալ:

Քննարկմանը միացավ նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը. <<Եթե կարելի է քննարկման հարց դարձնել մեկ գործոն ևս, որը կարծում եմ շատ կարևոր է, բացի նշվածներից:
Այդ գործոնը ինձ ներկայացրեց այս տարվա մարտին Հելսինկիում Ֆինլանդիայի իմ գործընկերը: Նա պատմեց, որ արդեն երկրորդ տասնամյակն է, որ մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում զարգացած հանրային տրանսպորտի համակարգ է ներդրվել, որն էապես թեթևացրել է տրանսպորտային ծանրաբեռնվածությունը և անգամ շահավետ չի խոշոր քաղաքներում փոքրալիտրաժ մարդատար տրանսպորտ օգտագործելը: Եվ անգամ Ֆինլանդիայում երկրորդ տասնամյակն է, որ շահավետ չի, որ անգամ բարձրաստիճան պաշտոնյաները ծառայողական մեքենա ունենան:
Այնպիսի զարգացած հանրային տրանսպորտային համակարգ է: Միգուցե այս գործոնը ևս արժե քննարկամն առարկա դարձնել>>:

Փաշինյանը թեթև ժպիտով. <<Չէ դա ակնհայտ բան եք ասում պարոն Մնացականյան, իհարկե պետք ա քննարկել>>:
Ու անցան առաջ այլ թեմաների....

Գրողը տանի, և՛ Կառավարության, և՛ Ազգային Ժողովի նիստերին ավելի մակերեսային քննարկումներ ու մտքերի փոխանակում է տեղի ունենում, քան ասենք երբ մենք ընկերներով սիրողական մակարդակի քննարկում ենք անում:

Ինձ համար տարօրինակ է, որ Մնացականյանը արդեն տասնյակ տարիներ տարբեր զարգացած երկրներում է լինում, ու իրեն իր ֆինլանդական գործընկերը պետք է պատմեր հանրային զարգացած տրանսպորտի համակարգի կարևորության մասին ու նա դա դրանից հետո լուրջ ընդուներ և հայտարարեր դրա մասին ՀՀ կառավարության նիստում:
Դե էն, որ Փաշինյանը համակարգ ստեղծող մարդ չի, արդեն պարզ է, դրա համար էլ նման կարևորության հարցը, ասում են հա դե կքննարկենք ու անցնում են առաջ:
Սա ոչ թե քննարկել, այլ իրագործել է պետք:

Երևանի քաղաքապետարանը դեռ շարունակում է թիթեռնիկ նկարել, անյժամ երբ քաղաքի ճանապարհատրանսպորտային Չ-համակարգը էլ ավելի է քաոսային դառնում' պայմանավորված նաև դրան հեծանվորդների միանալով' առանց համապատասխան ենթակառուցվածքների առկայության:
հ.գ.
Մի 15 տարի առաջ շենքի շինարարության գլխին էի, մի բանվոր ունեինք, տարիքով մարդ էր, բայց մի քանի հոգու գործ էր անում: Հենց տեսնում էր մեկը գլխառադ ա անում, մինչև իմ խառնվելը ինքն էր դիտողություն անում' մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. <<Ճուլտ ու քշի ես անում....գործ արա, գործ...>>: Ամբողջությամբ վերագրելի ա մեր ներկա իշխանություններին: