ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, ով այս օրերին գտնվում է ՀՀ-ում, ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի մասին գրառում է կատարել.

«Մեկ պրակտիկ խորհուրդ բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են այցելել Երևան իրենց ընկերներին կամ պարզապես հանգիստ անցկացնելու: Յուրաքանչյուր հյուրասիրությունից առաջ առնվազն մեկ ժամ հավելյալ ժամանակ նախատեսեք, հակառակ դեպքում ձեր պլանը չի աշխատի: Այստեղ զարմանահրաշ հյուրասիրություն ու գրկաբացություն է տիրում:

Ի՞նչ եք ակնկալում այնպիսի երկրից, որտեղ միլֆեյի կտորը մի ամբողջ տորթի չափ է»,-գրել է նա: