Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» ներկայացրել է նոր համազգեստը։

Ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը պատրաստվում է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպմանը մակեդոնական «Շկուպիի» դեմ։ Խաղը տեղի կունենա հուլիսի 11-ին Գյումրիում։