Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Արարատի մարզի դատարանը ակնհայտ կաշկանդված որոշում է կայացրել ի օգուտ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի: Մի բան հստակ է ես պնդում եմ, որ Ավինյանի մասին իմ հրապարակումը իրականություն է եղել:

Վաղը առավել մանրամասն»:

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջով։