Բժիշկ- սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Դատապարտելի է ցանկացած տիպի բռնության դրսևորում՝ ցանկացած մեկի նկատմամբ, լինի դա կին, թե տղամարդ։ Ու եթե չկան իրավական նորմեր, որոնք կոչված են կարգավորելու այս ոլորտը, դրանք անշուշտ պիտի մշակվեն և օրենքի ուժ ստանան։
Սակայն ինձ համար ցավալի է, որ այսքան նուրբ հարցին լուծում տալու ճանապարհին երկու իրարից էականորեն տարբերվող երևույթ իրար են խառնում՝ սեռական ոլորտում տղամարդ-կին հիերարխիան և բռնության հանցանքը։
Անթույլատրելի եմ համարում սեռական բռնության պատմությունների պոռնոգրաֆիկ ներկայացումը համացանցում։ Սա ստեղծում է բոլորովին աղավաղված իրականություն, ինչպես նաև կարող է բացասաբար անդրադառնալ խոցելի խմբերին պատկանող տղամարդկանց և կանանց սեռական ինքնությանը՝ բերելով տարբեր տեսակի սեռական խնդիրների առաջացման։
Արական սեռային պատկանելիությունը կա և մնում է իշխող, իգականը՝ ենթարկվող։ Կանայք սեռական գրգռում են ապրում, երբ զգում են սիրելի տղամարդու գերիշխող ուժը, չի կարելի կնոջը բռնաբարված համարել , երբ նա ենթարկվելու անգիտակցական մղումից համառորեն ձգտում է սեռական մերձեցման։ Տղամարդիկ չեն կարող հաճույք ստանալ, եթե չզգան իրենց իշխանությունը և սիրելի կնոջը հնազանդեցնելու իրենց կարողությունը»։