ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ավանդական ընտանիքի մոդելը այլընտրանք չունի: Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը

Հարգելի հայրենակիցներ, թե՛ մեր իշխանության ժամանակաշրջանում և թե՛ այսօր, որպես ընդդիմադիր գործիչ, պայքարել եմ հանուն ազգային և ավանդական արժեհամակարգի պաշտպանության:
Լինելով իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչ՝ երբեք չեմ խուսափել իմ խիստ գնահատականները հնչեցնել հակապետական, հակազգային և օտարամոլ բարքերի դեմ:

Ի տարբերություն այսօրվա ղեկավարության, որը չունի իզմեր, ես ունեմ իզմեր և այդ իզմը ազգային կոնսերվատիզմն է՝ խարսխված ազգային-ավանդական և քրիստոնեական արժեքների վրա: Դատապարտում եմ ցանկացած բռնություն և բռնության քարոզ:
Հայաստանում ուժեղանում է հակապետական և օտարամոլության քարոզը:
Օրինակներ ե՞ք ուզում, խնդրեմ...

Վեհարանի գրավման փորձեր, Վեհափառի վրա հարձակում, կրթության տխրահռչակ նախարարի կողմից անհանդուրժող կեցվածք դպրոցում առաքելական եկեղեցու սպասավորների այցելության հետ կապված, տրանսգենդերության քարոզ ԱԺ ամբիոնից, Բոլթոնի կոչը հրաժարվել ազգային կաղապարներից...Շարքը երկար է:

Սա քիչ էր, հիմա էլ հրապարակ են բերել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը: Հայաստանը չպետք է վավերացնի այդ տխրահռչակ կոնվենցիան: Այն չի բխում մեր արժեհամակարգից և վերջ: Ավանդական ընտանիքի մոդելը Հայաստանում չպետք է այլընտրանք ունենա:
Սա ոչ թե կուսակցական, այլ արժեհամակարգի հարց է և լակմուսի թուղթ է լինելու բոլորիս համար: Ոչ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:

Հ. Գ.
Իսկ իրական եվրոպական արժեքները աղավաղողներին ու այս խայտառակ կոնվենցիան վավերացնելու կողմնակիցներին ասեմ, որ նույնիսկ Եվրոպական միության անդամ Բուլղարիայի սահմանադրական դատարանը այն հակասահմանադրական է որակել:
Ավելին, ԵՄ երկրի սահմանադրական դատարանը, ըստ էության, գտել է, որ կոնվենցիան տղամարդ և կին կենսաբանական սեռերից տարբերվող սոցիալական սեր է սահմանում:

Հ.Հ.Գ.

Էս էլ ու վերջ»,-գրել է նա: