«Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քանի դեռ, լուռ հետևելով, սպասում եմ, թե ոնց են սրանք հիմնավորելու, որ բռնաբարության դեմ պայքարի համար անհրաժեշտ է վավերականացնել ստամբուլյան կոնվենցիան ու համասեռամոլների ամուսնությունները օրինականացնել, հիշեցի, որ գեղարվեստական բռնաբարությունների գծով մեր վարչության պետը միակը չէր էդ շուկայում: Հենց իր երկրորդ կեսը (նու ամուսինը, կամ տենց ինչոր բան) մի երկու տարի առաջ, լրիվ նույն ոճով, մի ստատուս էր գրել մլիցա քրֆելու մասին: Դե էն ժամանակ պետական ապարատի ու մասնավորապես ոստիկանության դեմ էր պատվերը, երկիր կար քանդելու: Տենց` էլի ոտից գլուխ սուտ մի պատմություն էր գրել:
Ընդ որում, զավեշտալին էն ա, որ կոնկրետ էս հեղինակների մասին իրականում նենց պատմություններ կան, որ իրոք որ ողջ համացանցը կցնցվի... էդ մենք ենք, որ կուլտուրային զոհ գնալով, չենք հիշատակում)))
Մինչդեռ իրենց մոտ էդ կուլտուրան չկա: Չկա ստորության սանդղակ, որից ցածր նրանք պատրաստ չեն իջնել: Առհասարակ էս քայլառաստները գեղարվեստական ոճը սեփականաշնորհել են: Իրենց հովհանավոր սուրբն էլ ինչին հասել է, հասել է մուտիլովկեքը գեղարվեստորեն ներկայացնելու շնորհիվ:
Շարքային քաղաքացիներն էլ դե մտածում են կարող ա մի երկու բան ճոխացրել ա, բայց ընդհանուր ճիշտ ա: Չէ´, ժողովուրդ ջան, ճիշտ չի, սուտ ա ամբողջովին: Սուտ ա եղել միշտ: Էդ բռնաբարությունները նույնքան իրական են, որքան Սաշիկի 50%-ը բոլոր բիզնեսներում: Ընդ որում, թե բռնաբարությունների դեմ և թե Սաշիկի 50%-ի դեմ պայքարող հատուկ պետական մարմիններ կան ու իրենց էս պահին ոչինչ չի խանգարում իրենց գործն անել: Սակայն դա չի խանգարի ամենայն հայոց մուտիլովշիկին մոտ օրերս հայտարարել, որ մինչև Հայաստանում 47 ընդունված գենդեռ չլինի երեխեքին էլ 3 տարեկանից չսեռափոխեն, ներդրումներ չեն լինելու, փոխարենը լինելու են հույժ գաղտնի, անանուն ու շատ հուզիչ բռնաբարություններ:
Ինչոր բան ինձ հուշում է, որ մոտ ապագայում #sutNikol հեշթեգը կորցնելու է իր արդիականությունը` իր տեղը զիջելով #7Nikol-ին»: