Իշխանափոխությունը այդպես էլ ոչ մի փոփոխություն չբերեց Հայաստանի բազմահազար քաղաքացիների համար։ Չնայած, որ դեռևս մարդիկ կան, հույսեր են տածում, թե տնտեսությունը սկսելու է թռիչքաձև զարգանալ, աշխատավարձերն ու թոշակները բարձրանալու են, սակայն նրանց մեծ հիասթափություն է սպասվում, քանի որ իշխանությունները չունեն երկրի զարգացման տեսլական։
Ներկայիս թիմով կառավարությանը այլ բան չի մնում, քան առաջ շարժվել իներցիայով և ընթացքում ինչ-որ մանր հարցեր, որոնք իրենց համար հաջողվել է լուծել, ներկայացնել որպես դարի ձեռքբերում։ Կառավարության այդպիսի իներցիոն քայլերից մեկն էլ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումն է 55 հազարից 68 հազարի, որը համարյա որևէ խնդիր չի լուծում, քանի որ հատուկենտ մարդիկ դրա ազդեցությունը կարող են զգալ, այն էլ չնչին։
Ներկայիս իշխանությունների գործելաոճը հիշեցնում է տիկնիկային թատրոնի, որում Փաշինյանը ստանձնել է կորիֆեյի դերակատարությունը։ Իշխանությունները հաշվի չեն առնում, որ մարդկանց համբերության բաժակը սկսել է սպառվել, և ինչպես Սասուն Միքայելյանն է ասում՝ հեռու չէ թավշյա հեռացման օրը։