Հայտնի երաժիշտ Գիսանե Պալյանի ֆեյսբուքյան գրառմանը  իր էջում պատասխանել է Արմեն Մինասյանը։

«Գիսանե Պալյան արտիստին որևէ գնահատական չեմ կարող տալ։ Արվեստագետ չեմ, չեմ հասկանում, իրավունք չունեմ։

Գիսանե Պալյան քաղաքացուն, մեղմ ասած, դատապարտում եմ։ Նրա կարգավիճակն ունեցողը ճիշտ կաներ պետությունն ու հայրենիքը փառաբաներ՝ անկախ երեկվա, այսօրվա ու վաղվա իշխանավորի ով լինելուց։

«Արյուն խմել» բառակապակցության կիրառությունը բնորոշ է իմ օղորմած տատուն ու պապուն, ովքեր իրենց գյուղից դուրս գիտեին միայն «Մեր, Ամերիկայի ու Ավստրիայի» մասին։ Գիսանե Պալյանը պիտի որ ավելին իմանա։ Իսկ եթե չգիտի, ես շատ ափսոսում եմ մեր արվեստի ու արվեստագետի շատ ցածր մակարդակի համար»։