ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեսբուքյան էջում գրել է․

 

Սերն ու համերաշխությունը վեհ և աստվածային գաղափարներ են: Դժբախտաբար նիկոլական իշխանությունը սիրո և համերաշխության քողի տակ ատելություն և թշնամանք է քարոզում:
Հասարակության բաժանումն ու սորտավորումը ֆաշիզմի վառ դրսևորում է: Փաշինյանի ռեժիմը պետք է գիտակցի, որ Հայաստանի ներսում թշնամիների փնտրտուքն է եղել պատճառը հայրենիքի թուլացման:
Անթույլատրելի է անձնական ես-ի գերադասումը համապետական շահից:

Արցախի շուրջ մտահոգիչ զարգացումներ են: Փաշինյանի ապաշնորհ քայլերի արդյունքում Արցախի բանակի ամենալեգենդար հրամանատարները այլևս բանակի կազմում չեն: Սա թուլացնում է մեր անվտանգությունը:

Դատապարտելի է, երբ ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնողը բաժանարար գծեր է քաշում ու ձգտում բացարձակ իշխանության, իսկ նախագահի պաշտոն զբաղեցնողը տեղում չէ: