Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Սա Բրազիլիայի շիզո նախագահն ա, որ գլուխ ա գովում թե բա կոկայինի առևտրի քոքը կտրելու ա երկրում:

 

Ճապոնիայում կայանալիք G20 գագաթնաժողովի ճանապարհին, Իսպանիայում կատարած կանգառին, օդանավակայանում իր անվտանգության ծառայողների ինքնաթիռի անձնակազմի զինվորական անդամներից մեկի ձեռքի ճամպրուկում 39 կգ կոկային են հայտնաբերել:

 

Աստված էլ բեթարից ազատի:


Մերինից վատ վիճակներ էլ կան փաստորեն, որ երկրի ղեկավարը խոսում ա մի արատի դեմ պայքարելուց, որ պարզվում ա անմիջապես իր քթի տակ ա կատարվում:


Ես բաց եմ թողում այն տարբերակը, որ Բրազիլիայի նախագահը հնարավոր ա հենց ինքն ա զբաղվում կոկայինի առևտրով և այս 39 կգ-ն Ճապոնիայի վարչապետին նվեր էր տանում»։