Մայրաքաղաքի տարբեր հատվածներում աղբահանություն չի կատարվում: Բնակիչների բողոքներ ենք լսում գրեթե բոլոր թաղամասերի հետ կապված:
Բնակիչների արդարացի բողոքի ականտեսը կարելի է լինել Երևանի կենտրոնից սկսած՝ յուրաքանչյուր քայլափոխի: Քաղաքը արսափելի կեղտոտ վիճակում է, իսկ քաղաքապետարանն այդպես էլ աղբահանության հարցերով չեն զբաղվում: Յուրքանչյուր աղբարկղի կողքին նրա պարունակության եռակի չափով աղբ է լցված, որը մի կողմից փողոցային շներն են քաղաքով մեկ տարածում, իսկ մյուս կողմից քամին է սփռում այս ու այն կողմ:
Լուսանկարները՝ Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից