ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ընդհանուր քանի՞ նիստ է անցկացրել 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովը, պատասխանել է. «Իր ժամանակին ամեն ինչի մասին կտեղեկացնենք»:
Հարց. Ե՞րբ է այդ ժամանակը:

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի խորհրդարանական ձևաչափը մի շարք հարցեր է առաջ բերում: Նախ հայտնի չէ հանձնաժողովի կազմը: 
Ովքե՞ր են նրանք:

Ասում էին, որ կգործի նաև առանձին աշխատանքային խումբ, որը կզբաղվի տեխնիկական հարցերով: 
Ովքե՞ր են նրանք:

Հանձնաժողովը կպատասխանի քառօրյայի հետ կապված հանրությանը հուզող հարցերին: 
Ե՞րբ:

Ըստ տարածված տեղեկատվության հանձնաժողովի աշխատանքներին պետք է հրավիրվեին նաև պաշտպանության ոլորտի նախկին ու ներկա պաշտոնյաներ: 
Ովքե՞ր են նրանք:

Ըստ օրենքի հանձնաժողովը պետք է գործի վեց ամիս: Պատգամավորները վստահեցնում են՝ իրենց սկսած աշխատանքը կտեղափոխվի իրավական տիրույթ, եթե ուսումնասիրության արդյունքում քրեորեն պատժելի հանգամանքներ ի հայտ գան: 
Իսկ մեր պատգամավորները տիրապետու՞մ են զինվորական ծառայության, սահմանային հենակետերում ծառայողական պայմանների և այդ պայմաններում պատերազմ վարելու նրբություններին: