ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում գրել է.
«Աշխարհը իրականում շատ փոքր է։
Այսօր Ժնևում պատահական հանդիպեցի մեր հայրենակից Ժիրայր Ռաթևոսյանին (Jirair Ratevosian), ով աշխատում է Գիլեադ (Gilead Sciences) ընկերությունում, որի օգնությամբ մենք շուտով սկսելու ենք Հեպատիտ Ց-ի ազգային ծրագիրը և բուժելու տարեկան 1000 պացիենտի և Քեվին Օզբորնին, ով ՁԻԱՀ-ի միջազգային միության (International AIDS Society) գործադիր տնօրենն է և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային առաջամարտիկներից։
Պարոն Օզբորնին հրավիրեցի Հայաստան, որպեսզի ծանոթացնեմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում մեր երկրի ձեռքբերումներին, ինչպես նաև քննարկելու միության հետ հետագա համագործակցության հնարավորությունները»։