Փաստաբան Տիգրան Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

Մի քիչ անձնական ստատուս և միքիչ էլ հուզական, ինչի համար նախապես հայցում եմ ընթերցողի ներողամտությունը:

Խնդրում եմ կարդալ իմ հավատարիմ ՖԲ ընկերներին, դե իրական կյանքի ընկերներիս բնական է նման խնդրանքով դիմելը անիմաստ է, մեկա չեն կարդա, միանգամից կհամաձայնվեն))))

 

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Վիլեն Գայֆեջյանի հայցն իմ դեմ՝ իրեն «Սիկտիր եղի այ դիշովկա» արտահայտությանս համար, ինձ պատասխանատվության ենթարկելու՝ 1 միլիոն ՀՀ դրամ գանձելու, պահանջի մասին:

 

Այդ արտահայտությանս համար, որը ես արել եմ ի պատասխան Գայֆեջյանի հեգնանքի (կապված Մասիսի քաղաքապետի շինծու քրեական գործի հետ), Հայաստանի ամենահեղինակազուրկ և բարոյազուրկ հիմնարկը՝ ՀՀ փաստաբանների պալատը, որոշել էր ինձ զրկել փաստաբանի արտոնագրից:

 

Դատարանի այս վճիռը համարում եմ արդարացի ապտակ բոլոր ՖԲ-յան ոչնչություններին՝ թե իրական օգտատեր, թե՝ ֆեյք:

 

Ոչնչություններ, որոնք իրենց անիմաստ կյանքում երբեք չեն արել և ունակ չեն անելու մի որևէ դրական բան իրենց երկրի համար, քանի որ մեծ հաշվով, իրենք երկիր չունեն և չեն էլ կարող ունենալ:

 

Իրենց երկիրը դա կամ սորոսական գրանտերն են, կամ էլ իրենց «մայրերի» բարոյազուրկ և հանրամատչելի կերպարն է:

 

Միևնույն ժամանակ հպարտ եմ, որ նույն Հայկի ցեղից եմ այն բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր իրենց մարդկային դիրքորոշմամբ եղել են և կան իմ կողքին՝ ինձ անձամբ անգամ չճանաչելով:

Наше дело правое, враг будет разбит, победа будет за нами!!!