Աշխատանքային լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարած՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգարժան հայրենակիցներ, աշխատանքային լիազորություններիս դադարեցման վերաբերյալ մամուլում շարունակվում է տարատեսակ ենթադրությունների շրջանառությունը, բայց դրանցից որևէ մեկը իրականության հետ կապ չունի։

Խնդրում եմ ենթադրություններ չանել, առավելևս, չտրվել այլոց երևակայության ազդեցությանը։ Ասելիքս մեկն էր ու չափազանց պարզ՝ հայտնել էի աշխատանքային լիազորություններս դադարեցնելու մասին, միևնույն ժամանակ նշելով, որ ամեն ինչ առջևում է, իսկ վաղվա օրը լի է հաղթանակներով։

Որոշումս կապված է ոչ քաղաքական հարցերի հետ, իսկ երբ կրկին անցնեմ աշխատանքային լիազորությունների իրականացմանը, ինչպես միշտ գործելու եմ հանուն քաղաքացիների շահի ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը»։