ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019-ի հունվար-մայիսի մակրոտնտեսական թվերը։ Ամսական աճի տեմպը նվազել է։ 2019-ի մայիսի ՏԱՑ ցուցանիշը 2018-ի մայիսի համեմատ կազմել է 7.3%։ 2019-ի հունվար-մայիսը 2018-ի հունվար մայիսի նկատմամբ՝ էլի 7.3% է։ Հիշեցնեմ, 2019-ի հունվար - ապրիլը 2018-ի հունվար-ապրիլի նկատմամբ 7.1% էր։ Հարց՝ սա հնարավո՞ր է։
Նրան, ով նման բան կապացուցի՝ խոստանում եմ առաջարկել Նոբելյան մրցանակի նոմինանտ տնտեսագիտության ասպարեզում»: