ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն ու կառավարությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռուսական չվերթները Գյումրիում ավելանան:

 

«Ես մի քիչ ուսումնասիրեցի, շաբաթական մոտավորապես 30 չվերթ է եղել Ռուսաստանից դեպի Վրաստան։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ մենք կարողանանք Գյումրիի օդանավակայան բերենք այդ չվերթները։ Շատ կարևոր է այնպես անել, որ Ռուսաստանից եկող ու Ռուսաստան գնացող չվերթները Գյումրիի օդանավակայանում ավելանան։ Եվ դրա արդյունքում 400 մարդ ավելի կարող է Գյումրիի միջոց անցնել։ Դա ֆունդամենտալ կարևոր բան է, Գյումրիի զարգացմանն ուղղակի նպաստող գործոն է»,- ասել է պատգամավորը: