Տարիներ շարունակ ասել և հիմա էլ պնդում եմ, որ Հայաստանը կարող է լիարժեք գործընկեր լինել մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական և տնտեսական շահ հետապնդող երկրների համար։ Մենք ունենք Հարավային Կովկասում գլխավոր մոդերատոր դառնալու բոլոր հնարավորությունները, ինչը թույլ կտա նաև դիվանագիտական ճանապարհներով լուծել հայկական պետությունների անվտանգության խնդիրը։ Պարզապես պետք է ճիշտ օրակարգ առաջարկել արտաքին գործընկերներին և թանկ վաճառել այն, ինչը կարևոր է Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար։

Նախօրեին կայացած Ադեկվադ դիսկուրսի ընթացքում կրկին բարձրաձայնել եմ այդ հարցերը։ Քննարկումն ընդհանրապես շատ հետաքրքիր ստացվեց։ Ինձանից բացի նույն հարթակում հանդես եկան Karen Bekaryanը, Suren Sargsyanը, Armen Ashotyanն ու Կարեն Վրթանեսյանը։ Քննարկման մոդերատորը Lika Tumanyanն էր։ Ներքևում տեղադրում եմ մեր նիստի տեսաձայնագրումը։ Թեմայով հետաքրքրված մարդկանց խորհուրդ եմ տալիս դիտել այն ամբողջությամբ։

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից: