Որպեսզի չթվա թե միայն բացթողումների մասին եմ գրում, որոշեցի այս անգամ անդրադառնալ նաև ձեռքբերումներին:
Ասեմ, որ ՔՊ համագումարում նկատելի էր ‘’քայլ առաջ’’: Նկատելի էր, որ հասկացել են անվտանգության ու Արցախի հարցերի կարևորությունը, դերն ու նշանակության մեր հանրության համար:
Հետաքրքրական էր այն հանգամանքը, որ հասկացել են այն աստիճան, որ Փաշինյանի՝ համագումարի ծրագրային ելույթում Արցախին վերաբերող հատվածը զգալի տեղ էր զբաղեցնում: Ողջունելի է ինչ խոսք:
Բայց մի փոքր դիտարկում: Ամեն ինչ ավելի կատարյալ կլիներ, եթե չհիշատակվեր ՔՊ-ի ‘’մեծագույն ավանդը’’ ապրիլյան պատերազմում: Այ դա արդեն մի քիչ չափազանցվածություն էր ու խոսքի կշիռը նսեմացնող:
Պատերազմն ու բանակը մի դարձրեք պոպուլիստական, քարոզչական գործիք: