Հայաստանում լուրջ քաղաքական փոփոխություններ են եղել և մենք պարտավոր ենք առաջնորդել ողջ քաղաքական դաշտի փոփոխությունը: Այս մասին ասաց Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ժամանակ:
«Հայաստանում լուրջ քաղաքական փոփոխություններ են եղել և մենք պարտավոր ենք առաջնորդել ողջ քաղաքական դաշտի փոփոխությունը: Մենք պիտի լինենք օրինակելի ,այն արժեքները, որ կան սահմանվել են հեղափոխության օրերին, սակայն դրանք մեզ համար կարևոր են եղել միշտ: Այս փուլում արդեն մենք պետք է պատրաստ լինենք մեր հնչեցրած գաղափարները կյանքի կոչել:
Այսօր կարևոր է նաև քաղաքական գործչի կերպարն ու դերը ,նա պիտի լինի վստահություն ներշնչող : Մենք էլ սահման պաշտպանելու խնդիր ունենք և մեր սահմանը օրինականությունն է, քննադատություններ լսելու ունակություն է պահանջվում բոլորիցս, մենք մեր մեկնարկից հետքայլ չենք արել և չպիտի անենք:
Ամենակարևոր անելիքներից մեկն էլ այն է, որ մենք պետք է շարունակենք մեր երկխոսությունը քաղաքացիների հետ : Փոխվել է հաղորդակցման ուղին, բայց այն պիտի շարունակվի: Ես, որպես թեկնածու չեմ մասկացնում ,բայց դա ինձ չի խանագրի լինել նույքան ակտիվ կուսակցության գործերում, ես ակտիվորեն շարունակելուն եմ համագործակցել նոր վարչության բոլոր անդամների հետ»: