ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ստեղծված իրավիճակում այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում և վաղը պաշտոնապես կներկայացնեմ հրաժարական (պատճառները կշարադրեմ հրաժարականի տեքստում)։
Մաղթում եմ բեղմնավոր և արդյունավետ աշխատանք Խորհրդի նորացված կազմին»:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 13-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը: