ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հունիսի 12 -ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի՝ լեգենդար հրամանատար Ավոյի հիշատակի օրն է։
Ասված է. «Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից»։
Մոնթեն նահատակվեց հանուն հայրենիքի՝ ընտրելով Վարդան Մամիկոնյանի «իմացեալ մահն անմահություն է» գաղափարը։
Մոնթեն արեց անհնարինը ,նա հաղթեց մահն ու գնաց հավերժություն։
Հաղթեց, որովհետև համոզված էր ,որ ալիևները կիրթ և նորմալ չեն կարող լինել։
Հաղթեց, որովհետև գիտակցեց ,որ հաղթանակների դարփինը մենք պետք է լինենք։
Հաղթեց,քանի որ Արցախում և Հայաստանում դավադիր ուժեր չէր փնտրում,այլ լուռ ծառայում էր հայրենիքին։
Հաղթեց, քանի որ Հայրենիքում ներքին թշնամիներ չուներ։
Եվ, վերջապես, հաղթեց, քանի որ անսահման սիրում էր Հայաստանը ոչ թե խոսքով, այլ գործով։
Փա’ռք Արցախյան հերոսամարտի նահատակված և կենդանի բոլոր հերոսներին»։