Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ինչու Արցախի նախագահի գլուխը կարելի է «ցխել» ու անպատիժ մնալ, իսկ ասենք Նիկոլ Փաշինյանին չի կարելի սպառնալ։ Սա Քրեական Օրենսգրքի առջև անհավասար, խտրական մոտեցում է։
Հ․Գ․ Մի քանի շաբաթ առաջ հրապարակում, բարձրախոսով սպառնացել էին «ցխել» ոչ թե Բակո Սահակյանի, այլ Արցախի նախագահի գլուխը, այսինքն թիրախում է եղել պետական ինստիտուտը, այլ ոչ թե անձ։
Ցանկացած անօրինականություն արդարացնում է հետագա անօրինականությունների շղթան, առավել ևս, որ դատական համակարգը հայտարարվել է կոռումպացված, և հետևապես դատարաններում վեճերի հանգուցալուծումը դառնում է անիմաստ։ Յուրաքանչյուր ոք ինքնուրույն պետք է արդարադատություն իրականացնի, իր ուժերի ու դուխի սահմաններում՝ հանուն ժողովրդի։ Սա է այսօրվա իրականությունը»։