Բանակի մեքենաներից բենզին գողացողներին պետք է առանց մտածելու ազգի դավաճանի հոդվածով դատել: Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար ռազմական մեքենաների մեջից բենզին հանելը դա ոչ միայն ֆինանասական գողություն է, այլ անմիջապես ազդում է զորքի և ռազմական տեխնիկաների վրա:
Բենզինը գողանալուց հետո տեղը ջուր կամ այլ հեղուկ են լցնում, որը իր հերթին շարքից հանում է ռազմական տեխնիկան: Բենզին չլինելու դեպքում տագնապի ժամանակ բազմաթիվ կյանքերով կարող ենք պատասխան տալ:
Լուր է տարածվում, թե սպան են ձերբակալել, ով բենզին է գողացել 11 մեքենաներից: Ոչ միայն այդ սպան այլ նաև նրան հովանավորող բարձրաստիճան սպաները պետք է նույն հոդվածի տակ գնան:
Գիտակցաբար ռազմական տեխնիկային վնաս տալը, զինվորների կյանքի հաշվին մի երկու կոպեկ փախցնելը պետական դավաճանություն է, այլ տարբերակ չկա: