05:54
«Բոլորս տեսանք, որ Նուր-Սուլթանում մեղմ ասած բանի տեղ դնող չկար». Վազգեն Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը սիրում ու միևնույն ժամանակ կարողանում է շեղելով բուն էությունից, ամեն բան ներկայացնել իր համար նպաստավոր տեսանկյունից։ Հիմա բոլորս տեսանք, որ Նուր-Սուլթանում մեղմ ասած բանի տեղ դնող չկար, մենակ Տիգրան Սարգսյանն էր հետը խոսում, այն էլ՝ անճարությունից։ Ես զարմացել եմ, որ վերադառնալուն պես չի ասել.

– Գիտե՞ք, իրավիճակն այնպիսին էր, որ հնարավորություն ունեցա շփվել մեր Տիգրանի հետ Սարգսյան, ու ու ու պետք ա ասեմ, որ ի զարմանս ինձ շատ կարգին մարդ ա։ Ժողովուրդը ստեղ էլ ա ճիշտ, խոսք կա չէ՞ տենց ժողովրդական, որ մինչև մարդու հետ ճամփա չգնաս՝ չես իմանա լավ մարդ ա թե չէ։ Մի խոսքով, լավ մարդ բացահայտեցի ինձ համար, մնացածը, ժողովուրդ ջան, երկրորդական բաներ են, մարդս մարդ լինի։ Սիրում եմ բոլորիդ։ Խոնարհվում եմ բոլորիդ առջև։

 

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս