ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երեկ Հունաստանի Նիկոլը պարտվեց Հունաստանի ՀՀԿ-ին Եվրոպական խորհրդարանի ընտրություններում
Վերջին տարիներին եվրոպական տարածաշրջանում նկատվում էր պոպուլիստական քաղաքական ուժերի ակտիվացում:
Նույնիսկ մի քանի երկրներում, ինչպես և Հայաստանում, պոպուլիստներն եկան իշխանության:
Ամեն ինչ սկսվեց Հունաստանից, երբ պոպուլիստական Սիրիզա կուսակցությունների դաշինքը Ցիպրասի գլխավորությամբ հաղթեց պահպանողական Նոր դեմոկրատիա կուսակցությանը:
Երեկ, նույնիսկ Հունաստանում իշխող Սիրիզան Եվրոպական խորհրդարանի ընտրություններում պարտվեց ընդդիմադիր պահպանողական Նոր դեմոկրատիային:
Ավելի պարզ արտահայտվեմ. հունական Իմ քայլն ու Նիկոլը երեկ ընտրություններում պարտվեցին հունական ՀՀԿ-ին:
Հ.Գ.
Պատմությունը ապացուցել է, որ Հունաստանում սկսվող զարգացումները տեղափոխվում են այլ երկրներ»: