Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի բան ասեմ։ Անկախ, թե ոնց ես վերաբերվում մարդուն, բանտում նստածին ծաղրելը մեղմ ասած գյադայություն ա։ Ու դեռ մի կողմ, երբ դա անում են ասենք ինտելեկտով չծանրաբեռնված շարքային պլեբսը, բայց երբ Ռոբերտ Քոչարյանին ծաղրելու գործին լծվել են իշխանության եկած Նիկոլի թիմի անդամները, որոնք պետական պաշտոններ զբաղեցնելով անգամ այդպես էլ չհասկացան, որ ի պաշտոնե պետք ա լինեն բոլորի իշխանությունը, այլ ոչ թե միմիայն իրենց թիմակիցների, հասկանում ես, որ գործ ունես ոչ թե պետական գործիչների, քաղաքական արժեհամակարգ կրողների, այլ էլեմենտար թափթփուկների հետ, որոնք զուրկ են ոչ միայն պետական մտածելակերպից, այլ նաեւ տղամարդուն բնորոշող հատկանիշներից, որոնք չեն էլ հասկանում, որ բանտարկված, այսինքն սահմանափակված իրավունքներով անձին ծաղրելը բնորոշ է միմիայն թուլամորթ եւ բարոյազուրկ մարդկանց։
Օրինակ ես 1996 թվականի կեղծած ընտրությունների կապակցությամբ տեղի ունեցած զարգացումների հետ կապված մոտ մեկ տարի անցկացրել եմ բանտում, անցնելով այն ժամանակվա իրավապահ մարմինների բոլոր դաժանությունների միջով, բայց եթե վաղը Լեւոն Տեր-Պետրոսյանին նստացնեն այդ կեղծված ընտրությունների գործով, ապա ոչ միայն իրեն չեմ ծաղրի, ու կպահանջեմ որ իր նկատմամբ ամենը իրականացվի միմիայն օրենքով, այլ կարող ա իրեն հանձնուք էլ տանեմ ու միջնորդեմ, որ մինչեւ դատավճիռը խափանման միջոց կալանավորումը չկիրառվի....
P.s. Այ եթե Ռոբերտ Քոչարյանը նորից կունենա իշխանություն, հույսով եմ, որ այս նույն մարդիկ կկրկնեն իրենց բոլոր ծաղրանքները, այդ թվում դեմ առ դեմ...