06:42
«Հողը հանձնելը բանակցությամբ չի, գիտակցությամբ ա, տղերք ու աղջկերք… Չեմ ասում, որ սթափվեք, դուք սթափ եք ձեր ստորության մեջ…»

Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բակոն ու Արկադին եկել են դատարան:Ըստ իս սխալ են արել:Բայց քանի-քանի երջանկացած անտեսվածներ էդ ամենը կապել են հենց Արցախի, արցախահայության, արցախյան գոյամարտի անիմաստության հետ: Մետրանոց լեկցիաներ են գրում ոմանք զոհերի անիմաստության թեմայով, ոմանք իրենց տարտամ ուղեղի գյորա գյալմա բառի բառախաղով են զբաղված:

Հողը հանձնելը բանակցությամբ չի, գիտակցությամբ ա, տղերք ու աղջկերք: Հասկանալի ա՝ ուր եք տանում և ինչու: Բայց սիրուն բառերի կամ հայհոյանքների տակ չեք թաքնվի, ոչ էլ հեղափոխական լոզունգները կծածկեն ոմանց ականջները:

Չեմ ասում, որ սթափվեք, դուք սթափ եք ձեր ստորության մեջ…»:

Առաջարկում ենք նաև
Լրահոս