Մարինա Ադուլյան-Անդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Այսօր առաջին անգամ Բարի տնակից դժգոհ հեռացան։ Առաջին անգամ գումարի կեսը ետ պահանջեցին։ 
Առաջին անգամ ասացին, որ մենք խաբեբահ ենք։ Ու առաջին անգամ մեր մամաներից մեկին երեխայի հետ տեսնելով ասացին "հանկարծ ներս չգաք երեխեքը ձեր հիվանդ երեխուն տեսնեն"։ 
Ու ոչինչ, որ էդ երեխաների փողից պոկեցին հետ տարան, որովհետև իրենց թողած կեսը ծախսերի 70 տոկոսն էր փակում միայն։
Առաջին անգամ՝ դժգոհ մնալով ամեն բանից ու ասելով, որ մենք իրավունք չունենք երեխաներին մոտենալ։ 
Իրենց ետևից թողել են այս պատկերը։ Հետևությունները թողնում եմ ձեզ։
Երևի արդեն վաղուց ժամանակն է սովորեմ, բայց դեռ զարմանում եմ, որ զարմանում եմ։
Ահավոր զգացմունք ա, որովհետև ամեն մի սմ մեր ձեռքով ենք սարքել... 
Աստված բոլորին իրենց սրտով տա։ 
Հ.Գ. Խոստացել են ամեն տեղ գրեն, որ մենք խաբում ենք։ Պատրաստվեք վատ բաներ լսելուն ։)


Нет описания фото.

На данном изображении может находиться: текст


Нет описания фото.


Нет описания фото.