Այսօր հանդես էի գնում պարտեզում` Երևան 2800 խորագրով: Հանդեսի բովանդակությունը նա էր, որ Երևանը մեր տունն է, սա մեր հայրենինքն է և մենք չենք լքելու այն:

Մինչ պարտեզ կմտնեի դպրոցի բակով անցա, որտեղ մի քանի դպրոցականներ` հավանաբար 7-8-րդ դասարանի, նկարի նստարանին նստած խոսում էին:

Նրանցից մեկը պատմում էր, որ գնալու են Կանադա: Ակնհայտ ընկճված և մտախող դեմքերից հասկացա, որ տղայի ընտանիքը արտագաղթում է:

Այս երկու երևույթների հակադրությունը իրականում ինքնախաբեության հետևանք է: Ինքնախաբեություն, որի անունն է հայրենասիրություն, սակայն որը հոդս է ցնդում հայկական առօրյա իրականության հետ ամենօրյա ռեժիմով բախվելիս: 

Արտագաղթը մեր պետության համար մարտահրավերներից ամենալուրջն է, գոյության ռիսկերից ամենաէականը, որը օրվա իշխանությունները չեն էլ գիտակցում:

հ.գ.

նկարը արեցի հանդեսից հետո դուրս գալիս, սիմվոլիկ ստացվեց…

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյայնի էջից: