20:07
Այս վտանգավոր տարածաշրջանում իրականության զգացումի կորուստը Հայաստանի համար ամենավտանգավոր իրավիճակը կարող է ստեղծել

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը:

Հայաստանի համար ամենավտանգավոր իրավիճակը կարող է ստեղծվել այն ժամանակ, երբ կունենանք հոգեպես ԱՄՆ-ում և Եվրոպայում գտնվող, իսկ ֆիզիկապես Մերձավոր Արևելքում ապրող բնակչություն, որի ամենամեծ խնդիրը լինելու է ոչ միայն ինքնության աններդաշնակությունը, այլ, որ ամենակարևորն է, այս վտանգավոր տարածաշրջանում իրականության զգացումի կորուստը։

Այս առումով մեր բնակչության լայն իմաստով դաստիարակության և կրթության խնդիրը պետք է դառնա բացառապես մեր պետության մենաշնորհը, այլ ոչ թե հիմնական զբաղմունքից ազատ ժամանակ մեր երեխաներին իրենց «ճաշակով» դաստիարակել ցանկացող անհայտ «թարգմանիչներինը»։

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս