Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ ՝ Արթուր Մեսչյանին և Բնապահպանության Նախարարությանը:
ԽՆԴՐԱՆՔ-ԱՌԱՋԱՐԿ:
Առաջարկում եմ «Երևանյան Լճի», ԱՄՆ դեսպանության դիմացի ամբողջ ափը՝ վերածել մասսայական հանգստի գոտու: Նախագծել Ժամանակակից հարմարություններով, համապատասխան ավտոկանգառներով ու լճին ներդաշնակ մի նոր միջավայր,օգտագործելով մերձափնյա ամբողջ տարածքը:
Սևանից, Հրազդան գետով եկող ջուրը՝ աշխարհի մաքուր ջրերից մեկն է,որը ամբողջությամբ աղտոտվում է, գետը թափվող թունաքիմիկատներից, (ժողովրդի ) կողմից թափվող աղբից,ռեստորանների և բնակիչների կոյուղիներից:
Բնապահպանական համաշխարհային ֆոնդերից հարկավոր է օգնություն խնդրել,որպեսզի Սևանից Երևան հասնող՝ «Հրազդան» գետի հատվածը մաքրվի: Արարատյան դաշտավայր գնացող ջուրը պետք մաքուր լինի,որպեսզի բանջարեղնն ու միրգը դառնա էկոլոգիապես իսկապես մաքուր և օգտակար: Հավատում եմ, որ կոյուղու և աղբահանության հարցերը երկու տարում կարելի է լուծել, եթե համապատասխան ռեսուրս ծախսվի այս նախագծի վրա: Որը իրականացնելուց հետո մեծ օգուտներ կբերի և գյուղացուն, ով իր մաքուր բերքը կկարողանա արտաքին շուկայում իրացնել, կրկնակի ու եռակի եկամուտ ստանալ: Համ էլ՝ քաղաքի բնակիչը ավելի մաքուր միջավայրում կսկսի ապրել:
Այս նախագիծի շուրջ՝ հարկավոր է ստեղծել երիտասարդ ճարտարապետների, էկոլոգների, ինժիներների ու բիոքիմիկների մի մեծ խումբ, ովքեր կսկսեն աշխատել «Երևանյան Լիճ» բնապահպանական, ճարտարպետական նախագծի՝ լուծումների ու գաղափարների վրա:
Լավագույններից ընտրել մեկ նախագիծ, հավանություն տալ ու թող բոլոր մասնակիցնեից կազմվված աշխատանքային խումբը սկսի իրականացնել ամբողջը: Երևանյան լճի այդ ափը կդառնա հանգստի նոր գոտի, նոր միջավայր: Երևանյան լիճը կդառնա մեր քաղաքացիների և հյուրերի համար մի նոր հանգստի գոտի:Այս ամենը կթեթևացնի կենտրոնի գերծանրաբեռնված վիճակը:
«Երևանյան Լիճ» միջավայրը, կստեղծի մշակութային միջոցառումների նոր տարածքներ, ցուցասրահներ, ակումբներ, ռեստորաններ, կինոթատրոններ, ինչը կխթանի նաև տուրիզմի զարգացմանը: Մերձափնյա տարածքում նավամատույցներ, ջրային խաղեր, նավակներ ու առագաստանավեր:
Օպերայի ամբողջ տարածքը այդ նախագծի շրջանակներում, հարկավոր է ազատել բոլոր սրճարաններից,վերածելով այն մաքուր զբոսայգու: Իսկ այգու տարածքի սեփականատերերին տրամադրել, իրենց զբացեցրած տարացքներին համապատասխան հողհատկացումներ: «Երևանյան Լիճ» հանգստյան գոտի, նոր նախագծում: Բոլորի ցանկությամբ, տեղեր հատկացնել նոր նախագծի սահմաններում, փոխհատուցելով օպերայի տարածքում քանդվածի դիմաց:
Կարծում եմ բոլորս կշահենք, իսկ տվյալ ձեռնարկատերերն ու գյուղացիները կրկնակի ու քառակի եկամուտ կունենան: Էլ չեմ ասում, որ այս նախագծի իրականացման համար ինչքան աշխատատեղ կբացվի»: