19:55
Վայոց Ձորի փոխմարզպետը վատ նորություն ունի

Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ»
Ապրիլի 27-ի վայոցձորյան հայտնի միջադեպից հետո. հաջողվե՞ց արդյոք մի խումբ մարդկանց հաստատապես պնդելու այն կարծրատիպի պահպանման անհրաժեշտությունը, որ «գործ տալը» թեկուզ հանուն օրինականության հաստատման, այնուհանդերձ հարիր չէ հայ տղամարդու տեսակին:
Հաջողվե՞ց արդյոք այդ նույն խումբ անձանց հանրային կարծիք ձևավորելու, թե այնուհանդերձ՝ թեկուզ հետհեղափոխական Հայաստանում՝ Նոր Հայաստանում, մեծ հաշվով չի փոխվել այն արժեհամակարգը, որը կար մինչև հեղափոխոխությունը:
Պատասխանելով վերը նշված առաջին հայացքից հռետորական հարցերին՝ ամենայն ազնվությամբ, անկեղծությամբ և բարձր պատասխանատվությամբ ասում եմ . «ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ»՝ ՈՉ՛, ՉԻ՛ ՀԱՋՈՂՎԵԼ, ԵՎ ՉԻ՛ ՀԱՋՈՂՎԵԼՈՒ:
Շարունակելու՞ են արդյոք որոշ պաշտոնյաներ և պետական այրեր դրսևորելու անհարգալից և ոչ պատշաճ պահվածք հանրության նկատմամբ – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ:
Շարունակելու՞ են արդյոք որոշ պաշտոնյաներ խուսափել պատասխանատվությունից՝ չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ:
Շարունակելու՞ են արդյոք որոշ պաշտոնյաների հովանու ներքո, հասարակության մեջ քիչ թե շատ ազդեցիկ դիրք ձեռք բերած, տարբեր բիզնեսներ հիմնած անձինք արտոնյալ կարգավիճակ ունենալ – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ:
Շարունակելու՞ են արդյոք որոշ համայնքների ղեկավարներ իրենց դրսևորել որպես «տվյալ տարածքի իշխանիկներ» և ամենաթող անօրինականություններ անել – ՈՉ, ՉԻ ԼԻՆԵԼՈՒ:
Կա՞ն արդյոք դեռևս վերը նշված կատեգորիայի կամ տեսակի անձինք – ԱՅՈ՛, ԿԱՆ:
Ենթարկվելու՞ են արդյոք այդ անձինք պատասխանատվության – «ՎԱՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ»՝ ԱՅՈ՛, ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս