Մարդն իրականացնում է իր պաշտպանությունը, ինքն է որոշում՝ ինչպես իրականացնի իր պաշտպանությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառանալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործին՝ ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Ես չեմ կարող և իրավունք չունեմ իրավական գնահատական տալու և ձեռնպահ կմնամ քաղաքական գնահատական տալուց: Կսպասենք մինչև լինի դատական ակտ: Այստեղ կան տարբեր կարծիքներ, և այդ կարծիքներ լուծողը արդարադատության նախարարը չէ, համապատասխան մարմինը պետք է այդ վեճին լուծում տա, թե նրանցից ով է իրավացի: Նրանցից յուրաքանչյուրն էլ նոր Հայաստանում շանս ունի հաստատելու իր թեզի ճշմարտացիությունը»,-ասաց Զեյնալյանը: