Գեղեցկության տենդենցներ, որոնք ծագել են Արեւելքում
Գեղեցկության եւ գեղեցկանալու ժամանակակից մեթոդները, որոնք ամբողջական արարողակարգերի են արդեն վերածվել, պարզվում է, որ փոխանցվել են սերնդեսերունդ եւ իրենց արմատներով հասնում են մինչեւ Հին Եգիպտական ժամանակներ։ Հնագիտական եւ հնէաբանական գիտական տվյալները ցույց են տալիս, որ գեղեցկանալու շատ եղանակների համար, որոնք կան այսօր, մարդկությունը պարտական է Արեւելքին։ Ներկայացնենք դրանցից մի քանիսը․
Եղունգների լաք․- Դեռեւս Հին Եգիպտոսում եղունգների լաքն օգտագործվել է։ Պահանջված են եղել հատկապես կարմիր եւ վառ նարնջագույն երանգները։ Եղունգների լաքերը պատրաստում էին հատուկ ծատասեակի ծաղիկների չորացած թերթիկներից։ Չորացրած ծաղկաթերթիկները Հին Եգիպտոսում խառնել են ջրի հետ, ստացված լուծույթը քսել եղունգներին։
Թուրքական բաղնիք․- Թուրքական բաղնիքը կամ «համամը» հանդիսանում է մարոկոյական եւ թուրքական մշակույթի մի մասը։ Այն լայն տարածում ունի ժամանակակից սպա-կենտրոններում եւ ավանդական բաղտնիքներում։ Ներառում է մարմնի պիլինգ, մերսում, շոգեբաղնիք եւ սառը ջրով ցողում։
Սնուցիչ վաննաներ․- Հայտնի է, որ դեռ Հին Եգիպտոսի Կլեոպատրա լեգենդար թագուհին մեղրով սնուցիչ վաննաներ է ընդունել։ Այս պրոցեդուրան հասել է նաեւ մեր օրեր, թեեւ քիչ հասանելի է։ Կաթով եւ մեղրով վաննաները օգտագործվում են մարմնի մաշկի խոնավեցման, փափկացման եւ ծերացման պրոցեսի դեմ պայքարի համար։
Կեղծամներ․- Կեղծամները բավական տարածված էին դեռ Հին Եգիպտոսում։ Նախապես կեղծամների պատրաստման համար օգտագործվում էին մարդկային մազեր, սակայն այնուհետեւ կիրառության մեջ մտավ նաեւ ձիու մազը։ Այդ շրջանում էլ փորձել են իրականացրել մազաճեցման պրոցեդուրաներ։
Օծանելիք․- Դեռ Հին Արեւելքում օգտագործվել են օծանելիքներ, որոնք պատրաստված են եղել կարդամոնից, դարչինից, շաֆրանից, բալասանի յուղից, խունկից։
Շուգարինգ․- Սա մազահեռացման բնական մեթոդ է։ Կիրառվել է դեռ Հին Եգիպտոսում։ Շաքարից, կիտրոնի հյուիթից եւ ջրից բաղկացած խառնուրդը քսել են մազերի վրա, ապա հեռացվել։
Դեմքի եւ մարմնի խնամքի միջոցներ․- Դեմքի տոնիկաներ, լոսյոններ, կավե դիմակներ եւ դեմքի ու մարմնի խնամքի այլ պարագաների մասին իմացել են եւ դրանք ակտիվ կիրառել են Հին Արեւելքում։ Եգիպտոսում օրինակ դրանք օգտագործվել են տարիքային ծերացման դեմ պայքարելու եւ դեմքն ու մարմինը մաքուր ու խնամված պահելու համար։
Այտերի կարմրաներկ․- Կարմիր կավից առաջին այտի կարմրաներկերը ստացվել են Հին Եգիպտոսում։ Դրանք դեմքին քսվել են հատուկ վրձնի միջոցով։ Այն նաեւ պաշտպանել է դեմքը անապատի վնասակար ազդեցությունից։