Մենք չենք ցանկանում գիտակցել, որ խնդիրը նաև հասարակության մեջ է, և այդ խնդիրն առավել քան լուրջ է:
Այդպես չի լինում, որ հասարակությունը մնա նույնը, իսկ իշխանությունը փոխվի:
Իշխանությունն առհասարակ շատ դժվար է փոխվում կամ երբեմն չի փոխվում՝ նկատի ունենալով բյուրոկրատիայի որոշ հավերժական «օրենքներ»...
Առաջին հերթին փոխվում է հասարակությունը, որը փոխում է իշխանությանը… Ես այլ բանաձև չգիտեմ: