Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . «ՊԵԿ-ը վարչապետի համար դարձելա սուրբ կովը, թե բա՝ Օսիպյան ու Վանեցյանը, գազալցակայանները ցուցադրաբար ՀԴՄ չեն տալիս մարդկանց, ինչո՞ւ չեք լուծում այդ հարցը։
Տեսնես՝ այդ կառույցի աշխատանքի համար դեռ քանի՞ հոգի պետք է պատասխան տա, բացի իրենցից, կամ տեսնես՝ այդ ինչեր են զեկուցում վարչապետին, որ վերջինս էլ բոլորին ամեն ինչում մեղադրում է բացի բուն կառույցի ղեկավարից։
Սկզբից մաքսայինի ավագ լեյտենանտը ընկավ դռբի տակ, հիմա էլ ոստիկանության ու ԱԱԾ գնդապետերը պետքա մտածե՞ն, թե գազալցակայանը ինչո՞ւ ՀԴՄ չի տալիս։ Դե ՊԵԿ-ը մենակ տուգանք գրելուցա լավ»։